Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյան. «Պաշտոնյաները պետք է մեղա գան ու սպասեն, թե ով՝ ինչ հոդվածով է դատվելու, ով՝ ինչ հոդվածով ազատվելու է»

Նոյեմբեր 24,2020 17:35

Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի այն հայտարարությունը, թե հող հանձնելու հարցում նախկինները գիտեին, որ դա նորերի՝ իրենց գլխին է կոտրվելու, մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը պատասխանեց. «Իրենք տարբեր ֆեյքային միջոցներով կամ խոսակցական տիրույթում թեզ են բրդում, թե Քոչարյանն ու Սերժը ծախել էին ամեն ինչ: Նիկոլը եկավ ու ի՞նչ պետք է աներ, եթե արդեն ծախած էր: Նիկոլը կարող էր չստորագրել, կարող էր երկրորդ հարկից իրեն գցել, կարող էր իր ձեռքերը վնասել, կարող էր հրաժարական տալ… Եթե մարդը չի ուզում մի բան ստորագրել, չի ստորագրում:

Ես խորհուրդ կտամ պաշտոնյաներին ուղղակի մեղա գալ: Իրենք պետք է հրաժարական տան ու սպասեն ՝ ով ինչ հոդվածով է դատվելու, ով՝ ինչ հոդվածով փրկվելու է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30