«Ուզում եմ տեղեկացնել, որ նոյեմբերի 10-ի, մեղմ ասած, խուլիգանական արարքներին մասնակցել են նաեւ մարդիկ, որոնք աշխատում են Երեւանի քաղաքապետարանում. ծածուկ, գլխարկները դեմքերին քաշած: Ուզում եմ ասել, որ տղե՛րք, դուք սովորական, մեղմ ասած, խուլիգաններ եք եւ ձեր ժամանակները հետ չեն գալու»,-այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը՝ նշելով, որ անուններ չի հնչեցնի:
Նրա խոսքով, այո, իրենք կրում են քաղաքական պատասխանատվություն, եւ ինքն էլ ունի իր մեղքի բաժինն ու կիսում է տեղի ունեցած բոլոր իրադարձությունների քաղաքական պատասխանատվությունը: Նա վստահեցրեց, որ իշխանություններից ոչնչից կառչած չէ:
Լեւոն Զաքարյանը խոսեց նաեւ մայրաքաղաքի խնդիրներից՝ վատ լուսավորությունից, այս օրերին ավելացած ապօրինի շինարարություններից: Ըստ նրա կանգնեցվել է բազմաբնակարանային շենքի ապօրինի շինարարություն:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ