Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տիկին Ռիտան մեր ժողովրդի հոգսերով ու լուսավոր ապագայի տեսիլքով ապրող հայ կին էր». Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սերժ Սարգսյանին

Նոյեմբեր 24,2020 17:55
garegin

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հայաստանի Հանրապետության վաստակյալ նախագահ Սերժ Սարգսյանին և Սարգսյան ընտանիքին՝ տիկին Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

«․․․Հոգելույս տիկին Ռիտա Սարգսյանը բարի սրտով, ազնիվ նկարագրով, անկեղծ հավատքով տոգորված ազգասեր հայուհի էր, հոգատար կին և մայր, մեր ժողովրդի նվիրյալ զավակ։ Նա զորակից ու աջակից եղավ Ձեզ Ձեր պատասխանատու առաքելության մեջ թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում, Ձեզ հետ ամբողջապես կիսեց դժվարությունները արցախյան պատերազմի, ուրախացավ մեր ժողովրդի հաջողություններով, միշտ ջանաց իր կարելին ներդնել` հանուն մեր Հայրենիքի առաջընթացի ու բարգավաճման։

…Հոգելույս տիկին Ռիտան իր պարզ ու անմիջական էության մեջ մեր ժողովրդի հոգսերով ու լուսավոր ապագայի տեսիլքով ապրող հայ կին էր։ Նա ապրում էր իր ինքնաբուխ հանձնառություններով, որոնք համարում էր իր հոգու պարտքը Տիրոջ ու մեր ժողովրդի առջև։ Այդ առաքելությունը լուսահոգի տիկին Ռիտան իրագործում էր աննվազ հետևողականությամբ՝ իր երկրավոր կյանքի ընթացքը պսակելով աստվածահաճո գործերով, որոնց բեղուն վաստակով փոխադրվեց հավիտենություն», – ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցական նամակում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հոգու սփոփանք է մաղթել Սարգսյան ընտանիքին՝ աղոթելով բարեհիշատակ Ռիտա Սարգսյանի հոգու հանգստության ու խաղաղության համար։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30