Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի ինժեներական ստորաբաժանման անձնակազմը, որը ժամանել է Լեռնային Ղարաբաղ՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում առաջադրանք կատարելու համար, Երևան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով երթ է սկսել։ Ռազմական շարասյան անվտանգությունն ապահովում է Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքը։
Ավտոշարասյան շարքում կան ավտոմոբիլային և հատուկ ինժեներական սարքավորումներ, ներառյալ՝ «Ուրան-6» ռոբոտային համակարգեր, որոնք տեղ հասնելուն պես ներգրավված կլինեն ինժեներական հետախուզական խնդիրների կատարման, տեղանքի, ճանապարհների և ենթակառուցվածքային օբյեկտների ականազերծման, պայթուցիկ օբյեկտների ոչնչացման գործում։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ