Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեյրան Օհանյանն այն բացառիկ մարդկանցից է, ով հետապնդվում է թե Ադրբեջանի, թե Հայաստանի իշխանությունների կողմից». Տիգրան Քոչարյան

Նոյեմբեր 24,2020 16:25

Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով գեներալ Սեյրան Օհանյանին կալանավորելու՝ Բաքվի դատարանի որոշմանը՝ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն ասաց. «Սեյրան Օհանյանն այն բացառիկ մարդկանցից է, որը հետապնդվում է թե Ադրբեջանի, թե Հայաստանի իշխանությունների կողմից: Իմ կարծիքով այս օրերին նույնիսկ արժեր կարճել ոչ միայն Սեյրան Օհանյանի, այլ բոլոր այն մարդկանց հետապնդումը Հայաստանում, որոնք արցախյան հաղթանակում մեծ ներդրում են ունեցել եւ հիմա սահմանադրական կարգի տապալման գործով են դատվում: Թե չէ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները ոնց որ այս ուղղությամբ էլ են միասին աշխատում»:

«Ուղղակի եւ զավեշտալի եւ ողբալի է, որ մեր պատերազմի հերոսները հետապնդվում են նաեւ Հայաստանում: Այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, թե երկար ժամանակ իրենց հանդեպ ինչ-որ քեն կա եւ ինչ-որ վրեժ է լուծվում բոլոր այն մարդկանցից, ովքեր արցախյան պատերազմներում հաղթանակ են տարել եւ այդ հաղթանակների կերտողներն են: Ինձ համար անհասկանալի էր, օրինակ, Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիից չտարհանելը: Եթե գիտեին, որ Շուշին հանձնվելու է, կարող էին սպարապետի արձանը տարհանել, կամ, եթե տեսնում էին, որ չեն հասցնում, դուրս գալուց ուղղակի պայթեցնել: Այնպիսի տպավորություն էր, որ արձանը պետք է մնար Շուշիում եւ պետք է պղծվեր»,- Տիգրան Քոչարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30