Անհետ կորած զինվորների ծնողներն ու հարազատները կառավարության առջեւ են, մի քանի հոգանոց խմբով պատրաստվում են վարչապետի հետ հանդիպել: Երեկ Նիկոլ Փաշինյանը նրանց հետ հանդիպման ժամանակ խոստացել է պարբերաբար հանդիպել ու տեղեկություններ տալ, թե ինչ են արել, ինչ աշխատանք են տարել՝ իրենց զավակներին գտնելու ուղղությամբ:
Զինվորներից մեկի մայրը վիրավորված էր՝ իրենց այստեղից այնտեղ են ուղարկում ու չեն հարգում. «Ոչինչ չի փոխվում, տարուբեր են անում: Գոնե ցավան մեր համար, մենք երեխա ենք տվել ՊՆ, բարի լինեն մեր երեխուց տեղեկություն ունենան ու 3 ամսվա ծառայողին իրենք իրավունք չունեին տանեին սահմանի բերան՝ Ջաբրայիլ, Կուբաթլուի մեջտեղը: Ի՞նչ իրավունք ունեին: Մենք Տոնոյանին էինք տվել, պահանջում ենք իրենից: Տոնոյանը հրաժարական պիտի չտար: Պարտավոր էր այս մեր հարցերին լուծում տար: Ոնց ինքը հրաման է տվել 3 ամսվա երեխային տանի սահմանի բերան, այնպես էլ պարտավոր է գլուխը կախի, քիթն էլ գետնին կպնի ու մեր երեխեքին բերի տա մեզ: Ոչ թե մենք գնանք այս մորգը, այն մորգը, կարելի՞ է ծնողի հետ այդպես վարվել, մայր եմ: 18 տարի պահել եմ, հիմա սկի դին չեն բերում իմ երեխայի, ո՛ղջ պիտի բերեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ