Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ժողովուրդը պահանջի, մենք կհեռանանք, ես պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը». Լեւոն Զաքարյան

Նոյեմբեր 24,2020 16:09

Այսօր Երեւանի ավագանու նիստում «Իմ Քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանն (լուսանկարում) ասաց՝ «Եթե ժողովուրդը պահանջի, մենք կհեռանանք, ես պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը: Միեւնույն ժամանակ, դատապարտում եմ ԱԺ խոսնակի նկատմամբ բռնությունը, ինչպես նաեւ պետական հաստատություններում անկարգությունները նոյեմբերի 10-ի գիշերը»:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը չբացառեց, որ խմբակցության անդամները կարող են վայր դնել մանդատները, սակայն կոչ արեց այս փուլում նման գործողություններ չանել եւ միավորել ջանքերը, որպեսզի դա նպաստի խնդիրների լուծմանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը դատապարտելով Նիկոլ Փաշինյանի աջակիցների հարձակումը Ռադիոյի տան վրա 2018 թվականին, ասաց՝ «Դուք ձախողեցիք բոլոր ոլորտները: Հենց դրա հետ է կապված Փաշինյանի եւ ողջ իշխանական ուժի հրաժարականի պահանջը»:

Ի պատասխան, ավագանու նիստը վարող Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ համաձայն չէ պարոն Մանրիկյանի պնդումներին եւ որպես հաջողված օրինակ նշեց կանաչապատման ոլորտը: Փոխքաղաքապետը նաեւ մատնացույց արեց 2021 թվականի դեկտեմբերին մեկնարկող մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի համար ավտոբուսների արտադրության մրցույթը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30