Անցած շաբաթ դեսպան Լ․ Թրեյսին և ԵՄ պատվիրակության ղեկավար Ա․ Վիկտորինը հանդիպեցին ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին՝ փաստելու Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հանձնառությունը հակակոռուպցիոն բարեփոխումներում Հայաստանին աջակցելու հարցում։
Քննարկման թիրախում Հայաստանի ժողովրդավարական և հակակոռուպցիոն առաջնահերթ բարեփոխումների համատեղ ձեռքբերումներն էին ու հետագա համագործակցությունը։
Ուզում ենք գոհունակությամբ հիշատակել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը հիմնադրման պահից սկսած աջակցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անկախ վերահսկողության անցկացման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերում, ինչն առանցքային է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման համար։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Կարդացեք նաև