Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրով ընդունեցի արմավիրցի փոքրիկ Վահե Հովհաննիսյանին, որը պատերազմի ծանր օրերին քաղաքի տարբեր հատվածներում ընկույզ էր վաճառում և հավաքված ամբողջ գումարը՝ ավելի քան չորս միլիոն դրամ փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Անձամբ իմ և արմավիրցիների անունից շնորհակալություն եմ հայտնել Վահեին հայրենասիրության այս հրաշալի օրինակի համար»: