Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենածանրը երեկոյան անհետ կորածների ծնողներին կառավարության առջեւ իրենց ողբերգության հետ մենակ մնացած տեսնելն էր». Գեղամ Մանուկյան

Նոյեմբեր 24,2020 15:39

Aravot.am-ը ամեն օր հետեւելու է երեկվանից կառավարության շենքի առջեւ հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանի եւ Գարիկ Ավետիսյանի, ինչպես նաեւ վարչապետին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով այսօրվանից նրանց միացած Կիմ Բալայանի առողջական վիճակին:

Այսօր առավոտյան այցելեցինք հացադուլավորներին եւ զրուցեցինք Գեղամ Մանուկյանի հետ:

-Ինչպե՞ս անցավ հացադուլի առաջին գիշերը:

-Նորմալ: Բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ մոտենում էին ու ներշնչման, զորակցության խոսքեր ասում: Մի մասը համակարծիք է, մի մասը համակարծիք չէ, որ հացադուլն է ճիշտ ճանապարհը: Սակայն հացադուլը պայքարի ուղիներից մեկն է:

Բայց երեկոյան ամենածանրը անհետ կորած մեր զինվորների, կամավորականների ծնողներին այստեղ տեսնելն էր՝ իրենց ողբերգության հետ մենակ մնացած եւ իշխանության անկարողությունը: Անկարողությունը նույնիսկ այնքան է, որ Նիկոլ Փաշինյանը երբ այդ փաստաթուղթը ստորագրել է, այս մասին չի էլ մտածել: Ես ուզում եմ, որ իմ երկրի ղեկավարը մտածող լինի, իսկ Նիկոլ Փաշինյանը, բացառվում է, որ կարողանա մտածել:

-Ֆիզիկապես ինչպե՞ս եք տանում հացադուլը:

-Ոչ մի խնդիր չկա: Ես հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ էլ եմ հացադուլ արել եւ գիտեմ՝ դա ինչ է:

-Ձեզ բժիշկներ այցելե՞լ են: Կարգն ինչպե՞ս է:

-Չէ, չեն այցելել: Ես պաշտոնապես հայտարարել եմ: Ճիշտն ասած կարգը չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ իրենք պետք է գային, ստուգեին: Որևէ մեկը չի արձագանքել: Սակայն մեր բժիշկներն ամբողջ տարվա ընթացքում այնքան ծանրաբեռնված են եղել, որ երեւի հասկանալի է: Շատ ավելի առաջնային, շատ ավելի կարեւոր երեւույթներ կան: Մեր վիրավորները, համավարակի հետեւանքով հարյուրավոր հիվանդները… Ավելի լավ է՝ բժիշկները նրանցով զբաղվեն:

-Գիշերը ոստիկանների կողքին ինչպե՞ս է անցել:

-Շատ նորմալ: Իրենք իրենց պարտականությունները փայլուն կատարում են՝ հասարակական կարգը պահպանում են եւ որեւէ սադրանք թույլ չէին տալիս: Մեկ-երկու քաղաքացի եղան, բայց ոչինչ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30