Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե պատրաստվում եք մնալ կապիտուլանտ վարչապետի հետնորդներ, մնացե՛ք, եթե ոչ սթափվեք, միացեք մեր ուղերձին». Թեհմինա Վարդանյանը՝ «Իմ քայլի» ավագանու անդամներին

Նոյեմբեր 24,2020 15:30

«Ավելի քան 2 տարի կենտրոնական եւ քաղաքային իշխանությունները տապալել են կառավարումը, տվել սին խոստումներ եւ անդադար մանիպուլացրել հասարակությանը բոլոր կարեւորագույն խնդիրների հետ կապված»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստում ասաց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

«Մենք այս ողջ ընթացքում հնարավորինս օգտագործել ենք բոլոր հարթակները հանրությանը եւ ձեզ տեղեկացնելու, թե ինչ է կատարվում տարբեր մասնավոր, քաղաքային, պետական ոլորտներում։ Ձեր եւ ձեր անէական թիմի ղեկավարի ձեռքով ժողովրդին 2․5 տարի առաջ բաժանեցիք սեւերի եւ սպիտակների, եւ այս դահլիճում նստածներիցդ շատերը բոլորիս բաժանեցիք սեւերի ու սպիտակների։ Մենք դարձանք սեւ, դուք՝ սպիտակ, մեզ անվանեցիք նզովյալ ու վերաբերվեցիք ինչպես նզովյալի, որովհետեւ ձեզ հետ երկու քայլ չէինք քայլել: Բայց փորձը ցույց տվեց, որ հիմա կանգնած ենք շատ լուրջ խնդրի առջեւ, որի պատասխանատվությունը կրում է դահլիճում նստած յուրաքանչյուրը», -ասաց տիկին Վարդանյանը։

Ըստ նրա «յուրաքանչյուր ծափ տվող, սրտիկող, հեղափոխական գաղափար կրող՝ հողատուի կողմնակից է»։

Թեհմինա Վարդանյանը «Իմ քայլը» խմբակցության անդամներին սթափության եւ իրենց պայքարին միանալու կոչ արեց,. «Դեռ ժամանակ կա, կոչ եմ անում սթափվել եւ միանալ մեր պահանջին այլապես ցանկացած պարագայում յուրաքանչյուր ծափ տվող, սրտիկող, հեղափոխական գաղափար կրող այսօր դուրս է գալիս հողատուի կողմնակից եւ եթե պատրաստվում եք մնալ որպես կապիտուլանտ վարչապետի հետնորդներ, մնացեք, եթե ոչ սթափվեք, միացեք մեր ուղերձին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30