«Ես հրաժարական եմ պահանջում, քանի որ անձամբ ես` որպես պահեստազորի սպա, չեմ կարողանա կրկին մարտի դաշտ մտնել պարտություն կրած գերագույն հրամանատարի հետ»,-այսօր այս մասին Երեւանի ավագանու նիստում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նրա խոսքով, ոչ ոք Փաշինյանին չի մեղադրում նրա համար, որ նա կանգնեցրել է պատերազմը: Նրան մեղադրում են «երկիրը նման վիճակի հասցնելու համար»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ