Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսով եմ, Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելն ավելի երկար չի տեւի, քան անժամկետ հացադուլը». Կիմ Բալայան

Նոյեմբեր 24,2020 14:54

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երեկվանից հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին եւ Գարիկ Ավետիսյանին այսօր ժամը 10:00-ից միացել է նաեւ Սահմանադրական դատարանի նախկին անդամ, նախկին Գերագույն Խորհրդի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանը: Սակայն նա Aravot.am-ին ասաց, որ իր պահանջը միանգամայն ուրիշ է:

«Իմ պահանջը զուտ իրավական է: Ես պահանջում եմ քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին՝ երկրի սահմանադրական կարգը տապալելու համար: Եվ որպեսզի մեր սովորական քաղաքացու համար ավելի հասկանալի լինի, բացատրեմ: Նա միջազգային պայմանագրեր կնքելու կարգը խախտել է: Սահմանադրությամբ նախատեսված է, թե միջազգային պայմանագրերը ինչպես պետք է կնքվեն: Պետք է քննարկում լիներ, պետք է փաստաթուղթը գնար Սահմանադրական դատարան, որտեղ պետք է գնահատվեր, որ այն համապատասխանում է սահմանադրությանը, որից հետո պետք է վավերացվեր Ազգային ժողովում ու միայն դրանից հետո ստորագրվեր»,-ասաց նա:

Հարցին՝ ասում են, թե սա հայտարարություն է, այլ ոչ թե պայմանագիր, Կիմ Բալայանը պատասխանեց. «Սահմանադրության մեջ հստակ նշված է՝ մարդու իրավունքներին վերաբերող բոլոր հարցերը եւ ռազմական բնույթի գործողությունները պարտադիր կարգով միջազգային պայմանագրով կարող են լուծվել: Դրանք այլ ձեւով չեն կարող լուծվել: Կարող եք բացել սահմանադրությունը եւ ծանոթանալ»:

Հետաքրքրվեցինք, թե ինքն է՞լ է անժամկետ հացադուլի նստում: «Ինչի՞ անժամկետ: Մինչեւ քրեական պատասխանատվության ենթարկվելը: Հուսով եմ, որ դա ավելի երկար չի տեւի, քան անժամկետը: Մնում է, որ գլխավոր դատախաղը եւ ՀՔԾ պետը անգործունեություն չցուցաբերեն՝ քրեական գործ հարուցեն եւ մեղադրանք առաջադրեն»,-պատասխանեց Կիմ Բալայանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30