Այսօր Երեւանի ավագանու նիստում փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որը փոխարինում էր կորոնավիրուսով վարակված Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, խմբակցությունների ավագանիներին առաջարկեց զոհված, գերեվարված եւ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին արտոնությունների մասով հանդես գալ առաջարկություններով եւ նախաձեռնություններով:
Փոխքաղաքապետն այս առաջարկն արեց այն բանից հետո, երբ Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ միջոցներ է ձեռնարկել կամ պատրաստվում ձեռնարկել Երեւանի քաղաքապետարանը զոհված, գերեվարված եւ անհետ կորած զինծառայողների ընտանիքների խնդիրները լուծելու համար:
«Վաղուց պետք է հանձնաժողով ստեղծվեր, որը կզբաղվեր զոհված, գերեվարված եւ անհետ կորած զինծառայողների ընտանիքների խնդիրներով»,-ասաց Արմեն Ներսիսյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ