Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Խաչատրյան. Այո, խնդրի լուծման վերջնական բանալին արտահերթ ընտրություններն են, որը պետք է արվի ընտրական օրենսդրության փոփոխությամբ, ավելի հանգիստ և ոչ էմոցիոնալ ժամանակում

Նոյեմբեր 24,2020 15:02

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ դիրքորոշումն այսօրվա Երևանի ավագանու նիստին երկու գործընկերներիս կողմից վարչապետի հրաժարականի պահանջի նախաձեռնության վերաբերյալ:

Դավիթ Խաժակյանն իր խոսքում նշեց, որ ավագանին դա քաղաքական մարմին է, որի հետ համաձայն եմ, և որպես քաղաքական կուսակցության քվոտայով մանդատ ստացած ավագանու անդամ, հավատարիմ մնալով և կիսելով կուսակցությանս դիրքորոշումները, չունեմ ավելացնելու բան, քան «Հանրապետություն» կուսակցության հայտարարությունն է, որում մասնավորապես ասվում է, որ «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ հիմա ամենակարևոր խնդիրը ներքաղաքական լարվածության թուլացումն է։ Այո, խնդրի լուծման վերջնական բանալին արտահերթ ընտրություններն են, որը պետք է արվի ընտրական օրենսդրության փոփոխությամբ, ավելի հանգիստ և ոչ էմոցիոնալ ժամանակում։

Խնդրի լուծումը տեսնում ենք միայն սահմանադրության շրջանակում և խորհրդարանական ուժերի, կառավարության և նախագահի ընդհանուր հայտարարի գալու միջոցով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30