Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջուր են ծեծում, ղրկում են այստեղ-այնտեղ…ո՞ւմ դուռը թակենք, ասեղ չի՞, որ կորան էդ երեխեքը». Անհետ կորած զինվորների ծնողները ՌԴ դեսպանատան մոտ են

Նոյեմբեր 24,2020 14:18

Անհետ կորած զինվորների ծնողներն ու հարազատներն այսօր ՌԴ դեսպանատան մոտ էին բողոքի ցույց անում: Նրանք ստորագրություններ հավաքեցին ու նամակով դիմեցին Ռուսաստանի իշխանություններին:

2001-ին ծնված, ժամկետային զինծառայող Մարտիրոս Բարսյանի պապիկը՝ Գառնիկ Բարսյանը եկել էր Արարատի մարզից: Նա ասաց, որ թոռը 1 տարի 4 ամսվա ծառայող է եղել: Վերջին անգամ նրա հետ խոսել են հոկտեմբերի 11-ին, Ջաբրայիլում է եղել. «Կամաց էր խոսում երեխեն, ասի՝ Մարտուն ջան, ի՞նչ է եղել, ասեց՝ պապի, հետո կզանգեմ: Ամսի 11-ի գիշերվանից ոչ տեղեկություն կա, 9 հոգի իր կամբատի հետ չկան: Ինքը այդ օրը կամաց էր խոսում, ոտքից վիրավորված է եղել, ինքն ու իր կամանդիրը: Հիմա ոչ կամբատը կա, ոչ էլ 9 զինվորներ: Հազար ատյաններ գնացին՝ Ուլնեցու վրա, կառավարություն, Կարմիր խաչ, այ սենց գժվացրել են ժողովրդին: Էսքան մարդիկ ամեն մեկը մի ցավի, մի հոգսի տեղ ասում են՝ վազի ստեղ, վազի էնտեղ, մի հարցի լուծում պիտի տան: Արդեն 40 քանի օր է՝ ոչ մի զանգ, ոչ մի բան, մնում է գնանք Ղարաբաղ՝ դա էլ չեն թողնում»:

Երեկ վարչապետը հանդիպել էր անհետ կորած զինծառայողների 25 ծնողի հետ ու կարծես հանդիպումից գոհ էին: Այս առնչությամբ Գառնիկ Բարսյանն ասաց, որ ճար չունեն, դրա համար այսօր էլ ՌԴ դեսպանատան մոտ են հավաքվել. «Ջուր են ծեծում, ղրկում են այստեղ-այնտեղ: Մարդիկ օրերով տանջվում են այստեղ սոված-ծարավ, ո՞ւմ դուռը թակենք, ասեղ չի՞, որ կորան էդ երեխեքը: 97 լինիան Ջաբրայիլի, ասում են, գրավված տարածքում է, հիմա դրա հարցի լուծումը ո՞նց պիտի լինի, որտեղի՞ց պիտի լինի, մեր երեխեքին տան մեզ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30