Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարևոր է`1000 դրամը բարձրացնենք 3000. ստացվող 1000 դրամներով մենք ուղղակի ի վիճակի չենք լինի այս թվերի սահմաններում կատարել հատուցումները». Վարուժան Ավետիքյան

Նոյեմբեր 24,2020 14:14

«Հայաստանում որևէ մեկը չկա, որը կարող է շահառուների հստակ թիվ ասել զուտ այն պատճառով, որ առաջին հերթին պիտի անհայտ կորածների բացահայտման գործընթաց տեղի ունենա: Վիրավորները դեռևս շահառու չեն, պիտի հաշմանդամության կարգ ստանան. դա ամիսների գործընթաց է»,- «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Զինվորների ապահովագրության հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Հիշեցմանը՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը մտահոգություն է հայտնել՝ միանգամից հիմնադրամի շահառուների թիվն ավելանում է շուրջ 8000-ով (զոհված, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներ), իսկ միայն սկզբնական, միանվագ գումարը հատկացնելու միջոցներ հիմնադրամում չկան (հիմնադրամում այս պահին կա շուրջ 32 մլրդ դրամ, բայց միայն միանվագ հատուցման համար անհրաժեշտ է շուրջ 70 մլրդ դրամ), Վարուժան Ավետիքյանն այսպես արձագանքեց. «Փաստ է, և հենց դրան է ուղղված 1000 դրամները 3 հազար դարձնելու առաջարկը: Ստացվող հազար դրամներով մենք ուղղակի ի վիճակի չենք լինի այս թվերի սահմաններում կատարել հատուցումները: Կարևոր է, որ հազար դրամը բարձրացնեն երեք հազար, այն նախաձեռնությունն է կարևոր, որ հիմնադրամը սկսել է՝ հատկապես մեկը երկու դարձնելու նախաձեռնությունը, որի շրջանակներում հիմնական մուտքերը կավելանան: Մեկ միլիոն մարդու նախաձեռնությունն է կարևոր, որ աշխարհում գտնենք մեկ միլիոն մարդ, որոնք հիմնադրամին կնվիրաբերեն 25 հազար դրամ»:

Վարուժան Ավետիքյանը տեղեկացրեց՝ այս պահին կառավարությունում է գտնվում 1000 դրամների ավելացման հետ կապված նախագիծը, այն քննարկվում է ԱԺ խմբակցությունների հետ:

Նախատեսվում է նաև ունենալ հիմնադրամի քույր կազմակերպություններ ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30