Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնություններ են ծագել Լեռնային Ղարաբաղում. Ermenihaber

Նոյեմբեր 24,2020 13:41

Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել՝ կապված Արցախում խաղաղապահների տեղակայման հետ։ Այս մասին հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը։

Տարաձայնությունները կապված են այն հանգամանքի հետ, որ թուրքերը ցանկանում են բացել ռուս-թուրքական միասնական համակարգող կենտրոնից անկախ դիտակետ։

Reuters–ի հաղորդմամբ, Թուրքիայի և Ռուսաստանի միջև համատեղ մոնիտորինգային առաքելության չափորոշիչների շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։

«Ռուսաստանը կարծում է, որ Թուրքիայի համար պարտադիր չէ տեղակայել դիտորդական կետ տարածաշրջանում, որը կգործի միասնական կենտրոնից անկախ։ Սակայն դա սկզբունքային է Թուրքիայի համար», – գործակալության հետ զրույցում ասել է թուրքական կողմը։

Ինչպես պարզաբանել է աղբյուրը, այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11–ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են հուշագիր համատեղ մոնիտորինգային կենտրոն ստեղծելու մասին, որը վերահսկելու է Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը։ Կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում։ Միաժամանակ ռուս խաղաղապահները տարածաշրջանում տեղակայել են 23 դիտորդական կետ։

Ermenihaber /  РБК

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30