«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին, սակայն կշարունակի ավագանու անդամի իր լիազորությունները եւ համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքները: Այսօր այս մասին հայտնի դարձավ Երեւանի ավագանու նիստում, որը վարում էր փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Իմ քայլը» խմբակցության Երեւան քաղաքի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:
Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը եւս հանդես եկավ հայտարարությամբ եւ հայտնեց, որ գրությամբ դիմել են քաղաքապետին՝ նշելով, որ հրաժարվում են քաղաքաշինության եւ հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի իրենց հաստիքից:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ