Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե հավաքագրված գումարների 60%-ից ավելին պետք է փոխանցվեր կառավարությանը, ինչու հենց կառավարությունը հանդես չէր գալիս որպես դրամահավաքի նախաձեռնող. Արամ Վարդևանյան

Նոյեմբեր 24,2020 13:10

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես միլիոնավոր մեր հայրենակիցներ, ես ևս մասնակցել եմ դրամահավաքին թե՛ անձամբ, և թե՛ Փաստաբանական գրասենյակի միջոցով։ Խորհուրդ եմ տվել, որ ընկերներս ևս մասնակցեն։

Հարց է առաջանում, եթե հավաքագրված գումարների 60%-ից ավելին պետք է փոխանցվեր կառավարությանը, ինչու հենց կառավարությունը հանդես չէր գալիս որպես դրամահավաքի նախաձեռնող։

Բոլորս ուղղակի կփոխանցեինք գանձապետական միասնական հաշվին։ Մեկ այլ հարց, կարծում եմ բազմաթիվ իրավական ակտերի մեջբերման փոխարեն հարկավոր էր մանրամասն վերլուծել Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով սահմանված նվիրաբերության ինստիտուտի էությունը և դրա կոնկրետ նպատակների անվերապահ պահպանման ուղղակի պահանջը։

Մասնավորապես մենք բոլորս նվիրաբերություն կատարելով Հիմնադրամին կոնկրետ նպատակ ենք հետապնդել, որ այդ միջոցները պետք է ուղղակիորեն իրացվեն Արցախի խնդիրների լուծմանը, Արցախում պատերազմի հետևանքների վերացմանը կրկին Արցախի տեսանկյունից և այլն։

Սակայն պարզվեց, որ բոլորս գումարը փոխանցում էինք «Հայաստանում ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով» նպատակի համար։ Արդյունքում, առնվազն նվիրաբերողների կոնկրետ նպատակի շեղման խնդիր է առաջացել։

Կներեք, իհարկե, նաև պետք է նշեմ որպես իրավաբան վկայակոչած հիմնավորումները նվիրաբերության թույլատրելիության մասով բացարձակ համոզիչ չէին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30