Ըստ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կայքի, հոկտեմբերի 21-ին արդարադատության նախարարի հրամանով «Երեւան Կենտրոն» ՔԿՀ–ի («ԿԳԲ-ի պադվալ»–Ա. Դ․) պետ է նշանակվել փոխգնդապետ, 44-ամյա Կարեն Ավետիսյանը։ Մինչեւ նոր նշանակումը, վերջինս «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալն է եղել։
Կարեն Ավետիսյանը մասնագիտությամբ քիմիկ–տեխնոլոգ է, ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, 17 տարի անընդմեջ աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում։
Նկատենք, որ կադրային այս փոփոխությունը տեղի է ունեցել արցախյան վերջին պատերազմի թեժ օրերին։
Ինչպես մեզ տեղեկացրեց ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ–ի նախկին պետ Մուրադ Դավթյանը դեռեւս սեպտեմբերի 25-ին է աշխատանքից ազատվել իր դիմումի համաձայն։
Կարդացեք նաև
Մեր տեղեկություններով, առաջիկայում կադրային փոխատեղումներ են լինելու այլ քրեակատարողական հիմնարկներում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ