Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր Խաչը Ղարաբաղ է ուղարկում լրացուցիչ 400-500 մարդու ու քառապատկում իր ներկայությունը տարածաշրջանում. РБК

Նոյեմբեր 24,2020 12:07

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերը հայտարարել է, որ ԿԽՄԿ-ն նախատեսում է լրացուցիչ 400-500 մարդ ուղարկել Լեռնային Ղարաբաղ: РБК- ին տված հարցազրույցում Մաուրերն ասել է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում Կարմիր խաչը արմատապես փոխել է Ղարաբաղում մարդասիրական առաքելությունների բնույթը: Նրա խոսքով՝ երբ հակամարտությունը բռնկվեց, ԿԽՄԿ-ն հասկացավ, որ «ավելին պետք է արվի»:

Մինչ պատերազմը սկսելը, տարածաշրջանում Կարմիր խաչի առաքելության բյուջեն կազմում էր 10 միլիոն շվեյցարական ֆրանկ (մոտ 10,96 միլիոն դոլար), իսկ 2021 թվականին այն կկազմի 45 միլիոն շվեյցարական ֆրանկ (ավելի քան 49,31 միլիոն դոլար):

«Այսինքն ՝ մենք կքառապատկենք մեր ներկայությունը: Այժմ մենք նախատեսում ենք տարածաշրջան ուղարկել լրացուցիչ 400-500 մարդու: Վերջին օրերին մենք արդեն ավելացրել ենք մեր ներկայությունը», – հայտարարեց Մաուրերը:

ԿԽՄԿ նախագահը հավելեց, որ Կարմիր խաչը գրասենյակներ ունի Երևանում, Բաքվում, Բարդայում: Այժմ կազմակերպությունը մարդկանց վերադարձնում է Ստեփանակերտ:

 

Թարգմանությունը՝ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հետաքրքիր է,եթե ռուսները Արցախում մեծամասնություն դառնան առաջիկա հանրաքվեին ում կողմից են քվեարկելու՝Արցախի անկախության?,թե Ադրբեջանի կազմում մնալու….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30