Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ արդյունավետ կառավարման և պարտության արդյունքում Փաշինյանն այսօր չունի այն հեղինակությունն ու հարգանքը, որը թույլ կտա ճկունություն ցուցաբերել դիվանագիտական հարթության վրա». «Փաստ»

Նոյեմբեր 24,2020 11:51

Իրականում կան այնպիսի ուժեր, որոնք ինչ-ինչ հաշվարկներից ելնելով՝ հրադադարի պայմանավորվածությունը չեղարկելու անվան տակ փորձում են շահարկել իրավիճակը և սադրիչ գործողությունների արդյունքում հանրության շրջանում միավորներ վաստակել, այս թեման երեկ շահարկեց նաև Ալիևը, բայց հայաստանյան ընդդիմությունը և ընդդիմադիր ուժերի կողմից նախաձեռնված հանրահավաքները կապ չունեն նշված մոտեցումների հետ։ Իսկ այն տեղեկությունները, թե ընդդիմությունը փորձում է չեղարկել հրադադարի համաձայնությունն, ընդամենը իշխանական հերթական մանիպուլյացիաներն են։

Չի եղել որևէ դեպք, որ 17 ընդդիմադիր կուսակցությունները դեմ արտահայտված լինեն ռուս խաղաղապահների տեղակայման կամ հրադադարի ապահովման հարցին. խնդիրը բացարձակ այլ է։ Պարզ է, որ հրադադարի համատեղ հայտարարության մեջ ընդգրկված կետերում անորոշությունները շատ են, և դրանց որոշակիացումը հետագա բանակցությունների հարց է։ Այսինքն՝ մեծ թվով հարցերի ճակատագիրը կախված է բանակցությունների շարունակությունից։ Բացի այդ, բացառված չէ, որ հրադադարի համաձայնության շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակ տեղափոխելու արդյունքում, երբ համանախագահող երկրներ Ֆրանսիան և ԱՄՆ-ը լիովին ներգրավվեն բանակցային գործընթացում, հնարավոր լինի ոչ հայանպաստ կետերից շատերը փոփոխության, խմբագրման ենթարկել։

Իսկ դրա համար պետք է, որ բանակցային հարթակում Հայաստանի դիրքերն ամուր լինեն։ Իսկ ո՞վ կարող է լավագույնս ներկայացնել Հայաստանը բանակցային հարթակում։ Ոչ միայն ընդդիմությունը, այլև հանրության գերակշիռ մեծամասնությունը գտնում է, որ բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանը պետք է ներկայացնի դրա համար անհրաժեշտ հմտություններ ունեցող և կարող անձնավորություն, ոչ այն անձը, որը ստորագրել է այս խայտառակ համաձայնագիրը։ Իսկ ինչ վերաբերում է վերջինիս, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ձգտումներին՝ ամեն կերպ կառչել աթոռից, ապա նա հանդես է գալիս որպես պարտված ղեկավար և իշխանական շրջանակների համար էլ պետք է պարզ լինի, որ նրա մասնակցությունը բանակցային գործընթացում նպատակահարմար չէ հայկական կողմի շահերի տեսանկյունից։

Վերջին օրերին ՌԴ արտգործնախարար Լավրովի, ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Փաշինյանի ունեցած հանդիպումները ցույց տվեցին, որ խնդիրն իր մեջ նաև բարոյահոգեբանական պահ է պարունակում։ Այդ հանդիպումների ժամանակ Փաշինյանը շատ խեղճացած և նյարդային տեսք ուներ։ Բացի այդ, ոչ արդյունավետ կառավարման և պարտության արդյունքում Փաշինյանն այսօր չունի այն հեղինակությունն ու հարգանքը, որը թույլ կտա ճկունություն ցուցաբերել դիվանագիտական հարթության վրա։ Չունի նաև սեփական հանրության վստահությունը:

Արթուր Կարապետյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30