Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարի քույր քաղաք Դեսին-Շարպիոն բանաձև է ընդունել, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը

Նոյեմբեր 24,2020 11:39

Նոյեմբերի 19-ին Արցախի Ճարտար քաղաքի քույր քաղաք ֆրանսիական Դեսին-Շարպիոն/ Ville de Décines-Charpieu 🇫🇷բանաձև է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը։

Բանաձևում, մասնավորապես, նշված է. «Մինչդեռ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսն ենք թուրքական զինված ուժերի և սիրիացի վարձկանների աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի արտասովոր հարձակմանը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի խաղաղ հայ բնակչության դեմ:

Պատմական Հայաստանի արևելյան մասում գտնվող այս տարածքը, որ քրիստոնեության բնօրրանն է, հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով: 1921 թ.-ին Իոսիֆ Ստալինի կամայական և միակողմանի որոշմամբ այն կցվել է Ադրբեջանին: 1988 թ-ից սկսած ժողովուրդների ազատատենչությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններին ստիպեց վերափոխվել անկախ պետությունների, որոնք, համաձայն միջազգային իրավունքի, անմիջապես ճանաչում ստացան: Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իրեն հռչակեց անկախ հանրապետություն:

Արցախի և Հայաստանի՝ Եվրոպայի դարպասների արևելյան սահմաններում գտնվող այս քրիստոնեական տարածքի ճակատագրի հարցն անցնում է միայն իր բնակիչների ապագայի սահմաններից: Եվ բոլորը դա պետք է գիտակցեն։ Նոյեմբերի 9-ին հայտարարվեց ցավալի զինադադարը, և չնայած որ մենք ողջունում ենք Ֆրանսիայի դրական վերաբերմունքը, որը հանդես եկավ մարտերը դադարեցնելու կոչով, այնուամենանիվ մենք ցավում ենք, որ վերջինս, ինչպես նաև Եվրոպան և ՆԱՏՕ-ն չմիջամտեցին՝ կանգնեցնելու նվաճողական Ադրբեջանին, որի նպատակը հայ բնակչության դեմ կրկին հանցագործություններ կատարելն է և Արցախի տարածքները աստիճանաբար զավթելը:

Արցախի ու Հայաստանի հայերը ցանկանում են ազատ ու խաղաղ ապրել իրենց պապենական հողերում: Ուստի մենք ցավով ենք արձանագրում Արցախի տարածքների կորուստը ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի արդյունքում:

Հետևաբար, Դեսին-Շարպիոյի քաղաքային խորհուրդը արտահայտում է հետևյալ կոչը.

🔹Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես իր բնակչության անվտանգության, տարածաշրջանային և գլոբալ կայունության գրավական,

🔹Մասնակցություն միջազգային մարդասիրական օգնության ալիքին՝ բացառիկ ֆինանսական օժանդակություն տրամադրելով Արցախի Հանրապետությանը»:

Արցախի Արտաքին գործերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30