ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատման դիմում է գրել: «Պաշտոնավարման ընթացքում անմնացորդ նվիրումով ես և իմ գործընկերները հնարավոր ամեն ինչ արել ենք պաշտպանական ոլորտի ինձ վստահված ուղղություններում բարեփոխումներ իրականցնելու համար` արձանագրելով ինստիտուցիոնալ անշրջելի ձեռքբերումներ։ Ցավով արձանագրում եմ նաև բացթողումներ, որոնց համադրության պատճառով նոյեմբերի 20-ին դիմել եմ վարչապետին ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով», – Aysor.am-ին ասաց Բալայանը։
Նա շնորհակալություն հայտնեց համատեղ ծառայության ու միահամուռ ջանքերով ձեռք բերված արդյունքների համար, որի շահառուներն են հանդիսացել տասնյակ հազարավոր նախկին ու ներկա զինծառայողներ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: