Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտված, կապիտուլյացիա ստորագրածն ինչպե՞ս է պատկերացնում իր մնալը. Անգամ համաշխարհային պատերազմում հաղթած վարչապետին ժողովուրդը չվերընտրեց». Գագիկ Համբարձումյան. ««Հրապարակ»

Նոյեմբեր 24,2020 10:58

Նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը հարցին, թե ինչպես պետք է հանգուցալուծվի երկրում ստեղծված լարված իրադրությունը, ասաց․ «Առողջ տրամաբանությունն ասում է, որ այդքանից հետո ինքը թողներ-գնար, բայց քանի որ ինքը չի առաջնորդվում առողջ դատողությամբ, անհասկանալի է նրա մնալու ձգտումը․․․ մնալու ցանկություն ունեցողը պետք է հայտարարեր, որ 1 շաբաթ, 2-3 ամիս ինձ թողեք, այն, ինչ կորցրել եմ, հետ բերեմ, հակառակ դեպքում մնում է, որ ի՞նչ անի, ես չեմ հասկանում»։

– Բայց հնարավորություն ունի՞ ինչ-որ բան հետ բերելու։

– Իհարկե, չունի, դրա համար եմ ասում։ Անկախ ամեն ինչից, եթե չասենք, որ սա նախապես պլանավորված դավաճանություն էր, նա տապալել է ամեն ինչ, պարտվել է։ Այս պայմաններում նրա մնալու իմաստն անընկալելի է, չի հասկացվում, չի հասկացվում նաեւ, որ նրա կառավարության շուրջ ժողովուրդը համախմբվի, նա պարզապես չունի այդ վստահությունը։ Հիմա թե ինչու է մնում, ուրիշ ինչ ծրագրեր ունի իրականացնելու, ինձ համար անհայտ է, բայց ես ոչ մի լավ բան չեմ սպասում։ Ես այդ օրինակը շատ եմ ասել՝ Չերչիլի։ Անգամ համաշխարհային պատերազմում հաղթած առաջնորդ վարչապետին ժողովուրդն անմիջապես հաղթանակից հետո չվերընտրեց, հաշվեց, որ անհարկի կորուստներ է տվել, որ վնասներ են եղել, որոնք կարող էին չլինել, եւ չընտրեցին։ Բա պարտված, երկրի մի մասը թշնամուն հանձնած, կապիտուլյացիա ստորագրածն ինչպե՞ս է պատկերացնում իր մնալը, վաղը ինչ-որ մի հանրային միջոցառման ժամանակ նա ի՞նչ երեսով է դուրս գալու ժողովրդի առջեւ, նա այդ զոհերի ընտանիքի անդամներին ու հարազատներին ի՞նչ երեսով է նայելու, ես չեմ հասկանում։

– Իսկ եթե Փաշինյանը հրաժարական տա, այդ դեպքում ի՞նչ պիտի անի ընդդիմությունը։

–  Պետք է անմիջապես անցումային կառավարություն ստեղծեն, ընդ որում՝ ուժեղ ձեռքով վարչապետի ղեկավարությամբ, որպեսզի փոքրիշատե այս խայտառակ հետեւանքների դեմն առնեն թե՛ այդ սպասվող բանակցություններին, գոնե այդ ընթացքում մի արժանապատիվ մոտեցում ունենան։ Հասկանալի է՝ այդ թուղթն ինչքան էլ մթության մեջ, գաղտնիությամբ, բոլորիս թիկունքում  ստորագրված է, բայց արդեն դա արված է, էլ հետ չես կարող բերել, բայց գոնե դրա որոշ կետեր՝ ամենաստորացուցիչ, ամենակործանարար, գոնե 1-2 կետ, գոնե կես կետ կարելի է փոխել, եւ դրանից անմիջապես հետո պետք է արտահերթ ընտրություններ կազմակերպեն, բայց մինչեւ այդ ընտրությունները պիտի անպայման ցենզ մտցնեն, որ այս քաղաքական ուժին մոտիկ պետք է չթողնել։ Այդ կոնվենցիաների ջատագովներին՝ Լանզարոտեի, Ստամբուլյան,  հայկական արժեքները ոտնահարող մարդկանց մոտիկ չպետք է թողնեն։ Ժամանակն է եկել, որ մի քիչ առողջ դատողությամբ մոտենան։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30