Լրահոս
Օրվա լրահոսը

Վադիմ Դուբնով. «ՌԴ-ն այդ հողերը ոչ մեկին չի նվիրել, Փաշինյանը դրանք կորցրեց՝ սկզբում դիվանագիտական, ապա ռազմական սխալներ թույլ տալով». «Հրապարակ»

Նոյեմբեր 24,2020 10:35

Հարցազրույց ռուսաստանցի քաղաքագետ, հրապարակախոս Վադիմ Դուբնովի հետ

– Հայկական կողմը, ինչպես միշտ, տուժում է։ Այսքան կորուստներից հետո հիմա էլ հայկական գյուղերը փոխանցվում են Ադրբեջանին։ Հայաստանում հակառուսական տրամադրությունները կավելանան։

– Այնպես չէ, որ ՌԴ ղեկավարության մեծ սիրահար եմ, բայց տվյալ պահին դժվարանում եմ հասկանալ, թե ինչում կարելի է լրջորեն մեղադրել ՌԴ-ին, որովետեւ եթե ՌԴ-ն ինչ-որ բան էլ արել է, ապա դա հայկական իշխանության բավական կոպիտ սխալներից օգտվելն է եղել։ Դրանց մասին կարելի է խոսել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ ավելի երկարաժամկետ կտրվածքով։ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ սխալների պատճառով ՌԴ-ն ու Թուրքիան հասան հաջողության՝ գործելով իրենց շահերի ու հետաքրքրությունների շրջանակներում։ Դե, իսկ հայկական սխալների պատասխանատուն բացառապես Փաշինյանն է։ Այնպես որ, չեմ կարծում, թե այս ամենը կվերածվի հակառուսական տրամադրությունների։

– Դեժավյու է․ ուղիղ  100 տարի առաջ էլ էր ՌԴ-ն Թուրքիային հայկական հողեր նվիրում։

– Չեմ կարծում։ Նրանում, որ Հայաստանը կորցրեց Ղարաբաղը, բացառապես մեղավոր է Նիկոլ Վովայի Փաշինյանը։ ՌԴ-ն այդ հողերը ոչ մեկին չի նվիրել։ Նա դրանք կորցրեց՝ սկզբում դիվանագիտական, ապա ռազմական սխալներ թույլ տալով։ Իսկ հողերի մի մասը, որոնք կորցրել եք, դրանք, ըստ իս, հայկական հողեր չէին էլ։

– Շուշին, որը երբեւէ չի եղել վերադարձման ենթակա, հնարավո՞ր է բանակցային գործընթացի արդյունքում վերադարձվի Արցախին։

– Ոչ, Շուշին այլեւս երբեք հայերինը չի լինի, քանի որ այն կորցրել եք։ Ես անձամբ նման տարբերակ չեմ տեսնում։ Այն երբեք չի եղել բանակցային փաստաթղթերում․ ո՛չ մադրիդյան, ո՛չ այլ։ Շուշին, որպես պայմանավորվածությունների ինչ-որ մի տարր, օրակարգում հայտնվեց, կարծում եմ՝ հոկտեմբերի 15-ից հետո, երբ իրավիճակն արդեն հայկական կողմի համար ճակատագրական էր։ Այդ պահից այն կորցրիք։ Նախ, որովհետեւ Շուշին գրավվեց։ Շուշին Ալիեւի «պատահաբար» հաջողությունն է, որի մասին անգամ չէր էլ երազում։ Դա ճակատագրի նվերն էր նրան։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30