Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. Նախարարներ կային, որոնք չէին աշխատում, վաղուց պետք է ազատվեին աշխատանքից. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 24,2020 10:05

Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը պասիվ է եւ պահպանողական»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Լոկոմոտիվային զարգացումներ չի պլանավորել, որովհետեւ բյուջեն հիմնականում փորձելու է իր ներքին ռեսուրսներն ուղղել սոցիալական ծրագրերի համար՝ պայմանավորված Հայաստանում առկա սոցիալական խնդիրներով, կորոնավիրուսի եւ նախկինից եկող գործազրկության, աղքատության, կենսաթոշակների եւ սոցիալական աջակցության ծրագրերի՝ գումարած պատերազմի հետեւանքով առաջացած զոհվածների, նրանց ընտանիքների, ինչպես նաեւ վիրավորների բուժման եւ նաեւ Արցախից այստեղ գտնվող քաղաքացիների համար:

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող պաշտոնանկությունները կարող են դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա. «Նախարարներ կային, որոնք չէին աշխատում, վաղուց պետք է ազատվեին աշխատանքից, բայց վարչապետը պահեց այդ անձերին, միայն հիմա որոշեց փոխել: Այ նրանք շատ վնասներ տվեցին իրենց չաշխատելով»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30