Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում իշխանափոխության հեռանկարը միայն կարող է լինել նախագահի հրաժարականի պարագայում. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 24,2020 09:25

Արցախում պատերազմի ավարտից հետո հակասական տրամադրություններ են: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները պահանջում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Միեւնույն ժամանակ, Արցախի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն, Արցախի նախագահին դեռ չեն կարող խորհրդարանում անվստահություն հայտնել:

Արցախի Սահմանադրության 96-րդ հոդվածն ասում է. «Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից պաշտոնը ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ տարի հետո»:

Այսինքն՝ Արցախում իշխանափոխության հեռանկարը միայն կարող է լինել նախագահի հրաժարականի պարագայում։ Այլ տարբերակ ուղղակի օրենսդրությամբ նախատեսված չէ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30