Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հիմա, երբ, ցավոք, արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 1-ից Հայաստան-Ադրբեջան սահմանը երկարելու է 410 կմ-ով՝ ի՞նչ ենք անում մենք. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 24,2020 08:00

«Հիմա, երբ, ցավոք, արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 1-ից Հայաստան-Ադրբեջան սահմանը երկարելու է 410 կմ-ով, երբ վաղուց հայտնի է սպրդած՝ Հայաստանի վրա Թուրքիայի հարձակման գաղտնի «Ալթայ» ծրագիրը, ըստ որի մինչեւ 2021 թ․ մարտ պետք է լուծվի Արցախի ու Զանգեզուրի հարցն ամբողջությամբ, ի՞նչ ենք անում մենք…

Հիմա, երբ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը զգուշացնում է, որ հնարավորինս սեղմ ժամկետում եւ լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիեւի պաշտոնական քայլերին, ի՞նչ ենք անում…

Հիմա, երբ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասում է, որ առաջիկայում բախվելու ենք ծանր իրողությունների հետ, այս ամենից հետո ի՞նչ ենք անում…

Հանրության չեզոք հատվածը թմբիրի մեջ է, ինչո՞ւ, հանգիստ են, որովհետեւ մտածում են, որ Ռուսաստա՞նն է իր անվտանգության երաշխավորը, իսկ վա՞ղը, մտածում են, որ վերջացա՞վ պատերազմը… Հիմա մենք պետք է պրկված կծիկ լինեինք ու օրը 24 ժամ աշխատեինք՝ տնտեսությունը շատ արագ ոտքի հանելու եւ, ըստ այդմ, բանակը վերազինելու համար։ Մինչդեռ․․․ Հանուն ճշմարտության պետք է ասել, որ տնտեսագիտական հատվածից առաջարկներ հնչում են, բայց եթե դրանք համակարգելու քայլեր չկան, ուրեմն՝ դեռ ոչինչ չկա։ Հասկանալի է, չէ՞, որ տնտեսագետներն առանձին, եթե նույնիսկ հիանալի ծրագրեր էլ ունենան, առանձին իրագործել չեն կարող։

Բայց մենք ժամանակ չունենք։ Րոպե անգամ չունենք նույնիսկ։ Տնտեսագետ Կարեն Ադոնցն, օրինակ, առաջարկում է շատ շտապ ստեղծել «ռազմատնտեսական կոմիտե»…»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Արսեն Սուլթանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30