Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որևէ խե­լա­միտ բա­ցատ­րու­թյուն կա՞, թե ին­չու է Հա­յաս­տա­նում շա­րու­նակ­վում ռազ­մա­կան դրու­թյու­նը, երբ պա­տե­րազմն ա­վարտ­վել է: Կա մեկ բա­ցատ­րու­թյուն. «Իրատես»

Նոյեմբեր 24,2020 07:30

Որևէ խե­լա­միտ բա­ցատ­րու­թյուն կա՞, թե ին­չու է Հա­յաս­տա­նում շա­րու­նակ­վում ռազ­մա­կան դրու­թյու­նը, երբ պա­տե­րազմն ա­վարտ­վել է: Կա մեկ բա­ցատ­րու­թյուն՝ ռազ­մա­կան դրու­թյան նպա­տա­կը գոր­ծող իշ­խա­նու­թյան պահ­պա­նու­թյունն է: Սոսկ: «Իմ քայ­լը» նախ տա­պա­լում էր ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի հրա­վի­րած ար­տա­հերթ նիս­տե­րը՝ քվո­րում չա­պա­հո­վե­լով, հե­տո հա­մա­ձայ­նեց՝ նո­յեմ­բե­րի 26-ին ԱԺ ար­տա­հերթ նիս­տի՝ ար­տա­կարգ դրու­թյու­նը հա­նե­լու օ­րա­կար­գով, որ դեմ քվեար­կի: Այս պահ­ված­քով Նի­կոլ Փա­շի­նյա­նի «ման­կա­պար­տե­զը» ի­րեն դուրս է դնում ՀՀ քա­ղա­քա­կան կյան­քից ա­պա­գա­յում, ու դա շնոր­հա­կա­լու­թյան ար­ժա­նի միակ գործն է: Նրանք դար­ձան այն «մե­կը», որ տեղ չու­նի Հա­յաս­տա­նի ոչ ներ­կա­յում, ոչ ա­պա­գա­յում: Նի­կոլ Փա­շի­նյա­նի պաշ­տո­նա­վար­ման ա­մեն օ­րը ոչ թե խա­ղա­ղու­թյան ու կա­յու­նու­թյան ե­րաշ­խիք է, այլ ար­գե­լա­կում է չգ­րավ­ված բնա­կա­վայ­րե­րի չհան­ձն­ման հնա­րա­վոր բա­նակ­ցու­թյուն­նե­րը, խո­չըն­դո­տում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան՝ վե­րա­կան­գն­մա­նը:

Ու դա վկա­յեց ՌԴ ՊՆ, ԱԳ, ԱԻ նա­խա­րար­նե­րի, փոխ­վար­չա­պե­տե­րի այ­ցը Հա­յաս­տան, ա­պա Ադր­բե­ջան: 10 օ­րում Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը, բա­ցի իր իշ­խա­նու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար ու­ժա­յին կա­ռույց­նե­րով հան­րա­հա­վաք­նե­րը ցրե­լուց, մաս­նա­կից­նե­րին կա­լա­նա­վո­րե­լուց ու դա­տա­րան­նե­րով պտ­տեց­նե­լուց, քայ­լեր չձեռ­նար­կեց ոչ ռազ­մի դաշ­տում զո­հե­րի մար­մին­նե­րի տե­ղա­փոխ­ման հա­մար՝ թող­նե­լով ռուս­նե­րի ու ԿԽՄԿ-ի հույ­սին, ոչ վի­րա­վոր­նե­րի ու հաշ­ման­դամ­նե­րի ճա­կա­տագ­րով հե­տաքր­քր­վեց, ոչ կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խե­լու քայ­լեր ա­րեց, որ դար­ձել է շա­րու­նակ­վող պա­տե­րազմ՝ օ­րա­կան 30-40 մա­հե­րով: Նա սոսկ նա­խա­րար­ներ փո­խեց, որ հե­տո նրանց վրա բար­դի սխալ­նե­րը, ու ին­քը դուրս գա խա­ղա­ղու­թյան ա­ղավ­նի, որ 20-25 հա­զար զին­վո­րի կյանք է փր­կել: Նա­խա­րա­րու­թյուն­նե­րը մատն­ված են ան­գոր­ծու­նա­կու­թյան, ո­րով­հետև գոր­ծու­նակ չէ վար­չա­պե­տը: Նրա փո­խա­րեն Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում գոր­ծում է ՌԴ նա­խա­գա­հը, ու մենք մեր պա­հանջ­նե­րը հե­տայ­սու պետք է ներ­կա­յաց­նենք Վլա­դի­միր Վլա­դի­մի­րո­վիչ Պու­տի­նին:

Ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը դուխ ու ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու­նե­նար, ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի հետ հան­դիպ­ման բաց հատ­վա­ծում, հրա­պա­րա­կա­յին պետք է ոչ թե հնա­զանդ շշն­ջար ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյան մա­սին, այլ հարց բարձ­րաց­ներ ամ­բողջ ճա­կա­տում զոհ­ված զին­վոր­նե­րի մար­մին­նե­րի հնա­րա­վո­րինս ա­րագ տե­ղա­փոխ­ման, պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան, գրավ­ված տա­րածք­նե­րում սի­րիա­ցի վարձ­կան­նե­րի վե­րաբ­նա­կե­ցու­մը կան­խե­լու մա­սին:

Իբրև ՀՀ հպարտ վար­չա­պետ պար­տա­վոր էր խա­ղա­ղա­պահ­ներ մտց­րած ու ի­րա­վի­ճա­կի կա­յու­նաց­ման պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը միայ­նակ ստանձ­նած երկ­րի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րից պա­հան­ջել, որ ան­ձեռ­նմ­խե­լի մնա ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար ու վար­չա­պետ, ՀՀ ու ԱՀ Ազ­գա­յին հե­րոս Վազ­գեն Սարգ­սյա­նի հու­շար­ձա­նը Շու­շիում:

Պի­տի հարց բարձ­րաց­ներ, թե ին­չու են դա­տարկ­վում Մար­տա­կեր­տի 7 գյու­ղե­րը, ե­թե ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան 7-րդ կե­տով ներ­քին տե­ղա­հան­ված­ներն ու փախս­տա­կան­նե­րը պի­տի վե­րա­դառ­նան ԼՂ և հա­րա­կից շր­ջան­ներ: Նա չի կա­րող դա ա­նել, ինչ­պես չի կա­րող որևէ պա­հանջ ընդ­հան­րա­պես Ռու­սաս­տա­նին ներ­կա­յաց­նել: Միով բա­նիվ՝ նոր ստա­տուս քվոն միայն քվո­յին է վե­րա­բե­րում, բայց ոչ ստա­տու­սին: ՌԴ նա­խա­գա­հը ար­դեն հայ­տա­րա­րա­րել է, որ կար­գա­վի­ճա­կը հե­ռու ա­պա­գա­յի խն­դիր է: Իսկ ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը վր­դով­վում է, երբ այդ թե­մա­յով ի­րեն հարց են տա­լիս: Ու Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը Ռու­սաս­տա­նին պետք է՝ հնա­րա­վո­րինս եր­կար փա­կե­լու այդ թե­մա­յով խո­սակ­ցու­թյուն­նե­րը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30