Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ջախջախված հույսերը՝ «թավշյա հեղափոխությունից հետո». Le Monde

Նոյեմբեր 24,2020 00:17

Համաժողովրդական շարժման էյֆորիան, որը 2018 թվականին տապալեց նախկին կոռումպացված ռեժիմը և Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, փոխարինվեց հուսահատության զգացումով, Inosmi-ն  գրում է -ն հղում կատարելով ֆրանսիական Le monde-ին։

«… Անհրաժեշտ չէ շատ հետ գնալ՝ հիշելու համար ընդվզման արդյունքում առաջացած մեծ հույսերը, որը հրահրել էին երիտասարդները։ Դա տեղի ունեցավ 2018 թվականի գարնանը։ Այդ ժամանակ պատգամավոր և նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը սկսեց քայլել ամբողջ հանրապետությունով՝ տապալելու համար վարչապետ Սերժ Սարգսյանի կոռումպացված, ավտոկրատ և Կրեմլին մոտ կանգնած հետխորհրդային ռեժիմը։ Շուտով հարյուր հազարավոր մարդիկ միացան նրան։ Փողոցներում ամբոխը երգում և պարում էր։ Ոգեշնչված բնակչությունը երազում էր «նոր Հայաստանի» մասին, ինչը խոստացել էր նրանց այս խաղաղ և ուրախ հեղափոխության հերոսը։ Դրանից անմիջապես հետո վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը վայելում էր աննախադեպ լեգիտիմություն և ժողովրդականությամբ»։

«… 2.5 տարի անց պատերազմը Լեռնային Ղարաբաղում ոչնչացրեց այդ հույսերը և Հայաստանը շոկային իրավիճակում հայտնվեց։ Այժմ մարդկանց չի հետաքրքրում, թե ինչ է լինելու բարեփոխումների հետ, և արդյոք Նիկոլ Փաշինյանը, որը ճնշել է տեղական մանր կոռուպցիան, վերջապես լուծելո՞ւ է խոշոր օլիգարխների հարցը։ Առաջնահերթությունները կոնկրետ փոխվել են։ Երկրին դեռ պետք է վերապրի ջախջախիչ պարտությունը, որի արդյունքում առնվազն զոհվեց 2300 մարդ, պետք է ընդունի 100 000 փախստականների հոսք և հաղթահարի COVID-19-ի դեպքերի պայթյունավտանգ աճը, քանի որ հիվանդանոցներում ազատ տեղ չկա և սպասվում է լուրջ տնտեսական ճգնաժամ»։

«… 2018 թվականին նրանք հույսի շող ունեին։ Դա տևեց երկու տարի։ Այսօր երկիրը հասել է հատակին։ Հայաստանի համար սա 0 տարի է»,- ասում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։ Այժմ բնակչության մի մասը հեղափոխության երեկվա հերոս Նիկոլ Փաշինյանին համարում է «դավաճան» այն պահից, երբ նա նոյեմբերի 9-ին ստորագրեց հրադադարի համաձայնագիրը՝ ճանաչելով Ադրբեջանի հաղթանակը։ Գիշերվա կեսին նրա էջում հայտարարված լուրը զարմացրեց բոլորին, որովհետև բնակչությունը պատրաստ չէր պարտության։

«Հաջորդ մի քանի ամիսը վարչապետի համար ավելի բարդ կլինեն, քան երբևէ»։ «Ամենամեծ սպառնալիքը նրա համար ոչ այնքան քաղաքական է, որքան տնտեսական»,- ասում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։ Տնտեսական ճգնաժամը ավելի լուրջ և կործանարար կլինի։ Պատերազմից առաջ բնակչության մեկ երրորդը ապրում էր աղքատության շեմից ցածր։ Փախստականների գալով իրավիճակը պետք է էլ ավելի վատանա։ Հեռանկարների բացակայության պայմաններում որոշ դիտորդներ սպասում են զանգվածային արտագաղթ, երբ կվերացնեն COVID-19-ի հետ կապված սահմանային սահմանափակումները»։

«Հեղափոխության ընթացքում հայերը երազում էին նոր ապագայի մասին։ Այժմ նրանց հետապնդում են 1915 թվականի Ցեղասպանության հիշողությունները, որը իրականացվել է իրենց՝ ադրբեջանցի և թուրք թշնամիների հաղթանակից հետո, և նրանց մոտ պարզ հարց է առաջացել՝ կարո՞ղ են արդյոք գոյատևել»,- եզրափակում է Le Monde-ը։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մեծ հույսեր չկապեք Հայաստանի կործանման հետ՝մենք ավելի անհուսալի վիճակներից ենք դուրս եկել,այս մեկից էլ դուրս կգանք:Դուք,եվրոպացիներդ մեզ առաջին համաշխարհային պատերազմից հետո էլ դավաճանեցիք ի օգուտ թուրքերի,բայց մենք կանք և կլինենք….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30