Անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր հանդիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Քիչ առաջ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ծնողներից մեկը փոխանցեց, թե ինչ են խոսել. «Մեզ տեղեկացեց, որ պետք է գնա հենց մեր երեխաների գործերով՝ գերեվարված, անհետ կորած: Ասում է, որ կոնկրետ մինչեւ ամսի վերջը յուրաքանչյուր հատվածը մինչեւ տալը աշխատում են: Մինչեւ ամսի 1-ը ժամանակ ունենք, բայց այնպես է, որ աշխատում են»:
Թե ովքե՞ր են աշխատում՝ ՌԴ-ի, Արցախի պաշտոնյաները, անուններ չեն ասել. «Կոնկրետ պատասխանատու անձինք: Ասել են՝ աշխատում ենք»:
Հարցին՝ գո՞հ եք հանդիպման արդյունքներից՝ նա պատասխանեց. «Շատ: Այս պահի դրությամբ՝ հա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ