Ինչպես հաղորդում են ռուսաստանյան լրատվական գործակալությունները՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սպա է մահացել։
Դեպքը տեղի է ունեցել Մատաղիսի տարածքում: «Պայթյունի հետևանքով վիրավորվել է խաղաղապահ ուժերի ռուսական զորամիավորման սպա: Մահացել է Ադրբեջանի զինված ուժերի մեկ սպա: Լեռնային Ղարաբաղի Արտակարգ իրավիճակների նախարարության ևս 4 աշխատակիցներ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել: Ռուս զինծառայողը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում», նշվել է հաղորդագրության մեջ: