Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շարքային Տիգրան Ասրյան․ «Նարկոզից հետո լեյտենանտի դեմքը, ոչ էլ անունը չեմ հիշում, բայց առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում կյանքս փրկելու համար». «Ա1+»

Նոյեմբեր 23,2020 20:30

Պատերազմի ընթացքում ամենաթեժ կետերից մեկում՝ Ջաբրայիլում է վիրավորվել 18-ամյա շարքային Տիգրան Ասրյանը, որն այս օրերին բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտորնում․

«Բաց դաշտ էր, ընդհանրապես թաքնվելու հնարավորություն չկար, սնայպերը խփեց ոտքիս, ընկա, փորձեցի սողեսող անցնել բլրի հետևը, տեսա՝ չի ստացվում, ուսապարկ կար, ուսիցս հանեցի, դրեցի փորիս վրա, կասկես էլ հանեցի դրեցի դեմքիս, որ հանկարծ կրակոցները չդիպչեն»,-պատմում է Տիգրանը։

Դիպուկահարը շարունակել է կրակել, բայց մարտական ընկերները կարողացել են վիրավոր Տիգրանին դուրս բերել․

«Նարկոզից հետո լեյտենանտի դեմքը, ոչ էլ անունը չեմ հիշում, բայց առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում կյանքս փրկելու համար, և մեր սերժանտին՝ Հարություն Հովհաննիսյանին եմ շնորհակալություն հայտնում, որովհետև եթե իրենք չլինեին, ես էլ չէի լինի»։

Տիգրանը Մարտակերտից է, ազդրի բազմաբեկորային վիրավորում ստացել է հոկտեմբերի 3-ին հակառակորդի դիվերսիոն խմբին չեզոքացնելիս։ Դեռ ամիսներ են պետք լիարժեք վերականգնվելու համար, բայց դա չի խանգարում զուգահեռ ապագայի պլաններ կազմել։

«Վերադառնանք Մարտակերտ, փորձենք շենացնել, թուրքին չտանք այն ուրախությունը, թե ղարաբաղցին հեռանում է իր հողից»,-ասում է Տիգրանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30