Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այլընտրանք չունենք, քան տեխնոլոգիական հզոր երկիր դառնալը». Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Նոյեմբեր 23,2020 19:33

Սույն թվականի նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը։
Այն բացեց Խորհրդի ամենատարեց անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը, ով մինչև օրակարգային հարցերին անցնելն, առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի բոլոր զոհերի հիշատակին՝ ներառյալ պոլիտեխնիկցի ուսանողների։ Ապա, իր ներածական խոսքում շնորհավորելով նորընտիր Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ նա հիշեցրեց, որ Պոլիտեխնիկը (ՀԱՊՀ-ն) թերևս առաջինն էր, ով դեռևս 90-ականների կեսերին, ձևավորեց հոգաբարձուների խորհուրդ:

Միաժամանակ, որպես Պոլիտեխնիկական համալսարանի Խորհրդի հնագույն անդամ, նա նշեց, որ այդ կառույցն անցել է երկար և արգասաբեր ուղի՝ տարբեր ժամանակաշրջաններում ուղղորդելով համալսարանի զարգացման ռազմավարությունն ու կարևորագույն բարեփոխումային ծրագրերը։ Նա հիշեցրեց նաև, որ Պոլիտեխնիկի խորհուրդը տարբեր ժամանակներում գլխավորել են այնպիսի անվանի պոլիտեխնիկցիներ, ինչպես Հանրապետության լեգենդար դարձած ղեկավարներ Կարեն Դեմիրճյանը և Ֆադեյ Սարգսյանը։ Ըստ Յուրի Սարգսյանի այսպիսի տպավորիչ նախապատմությունը պարտավորեցնում է ունենալ արժանի շարունակություն։ Ըստ Յու․ Սարգսյանի այսպիսի տպավորիչ նախապատմությունը պարտավորեցնող է, առավել ևս այսօր, երբ երևան են եկել գոյապահպանական բնույթի նոր մարտահրավերներ և արտաքին սպառնալիքներ, որոնց պետք է դիմագրավել՝ մոբիլիզացնելով երկրի ողջ մտավոր, գիտատեխնիկական և մասնագիտական ներուժը, որում իր ուրույն առաքելությունն ունի Պոլիտեխնիկը։

Ակադեմիկոս Յու․Սարգսյանի ներածական խոսքին հաջորդած օրակարգային առաջին հարցով տեղի ունեցավ Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն: Խորհրդի նախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց, Խորհրդի անդամների կողմից առաջադրված և նրանց հավանությանն արժանացած միակ թեկնածուն՝ Պոլիտեխնիկի շրջանավարտ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովիկ Մուսայելյանը:

Ծրագրային իր հակիրճ ելույթում պրն․ Հ․ Մուսայելյանը նշեց, որ երկիրը կանգնած է նոր իրողությունների առջև և Պոլիտեխնիկն այդ իրողությունների հաղթահարման առաջա-մարտիկներից մեկը պետք է դառնա։ «Մենք, ըստ էության, այլընտրանք չունենք, քան տեխնոլոգիական հզոր երկիր դառնալը, որի համար առաջին հերթին պետք է կարողանալ որակյալ ինժեներական կրթություն ապահովել»,- ասաց նա։ Ըստ պրն․ Հ․ Մուսայելյանի Պոլիտեխնիկը պետք է վերագնահատի և վերանայի իր գիտական հետագա զարգացման ռազմավարությունն՝ առկա իրողություններով պայմանավորված նոր մարտահրավերների համատեքստում։ Ակնհայտ է, որ Համալսարանը պետք է իր գիտական և ինժեներատեխ-նիկական ողջ ներուժը համախմբի և մշակվող հետազոտական ծրագրային առաջարկները համապատասխանեցնի երկրի պաշտպանական հրատապ խնդիրներին։ Ամփոփելով իր խոսքը, պրն․ Հ․ Մուսայելյանը նշեց, որ որպես ՀԱՊՀ Խորհրդի նախագահ ջանք ու եռանդ չի խնայի երկրում տեխնոլոգիական կրթությունը դոմինանտ դարձնելու համար։ Ըստ նրա բուհում Խորհրդի ուղղորդող դերը պետք է բարձրանա։

Օրակարգային երկրորդ հարցի շրջանակում Հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնում առաջադրվեց և միաձայն ընտրվեց ՀԱՊՀ Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Աիդա Կիրակոսյանը։

Օրակարգի ամփոփիչ երրորդ, ընթացիկ կազմակերպական, հարցի շրջանակներում նախատեսված առանձին ենթահարցերի համատեքստում քննարկվեցին և համապատասխան որոշումներ կայացվեցին մի շարք ընթացիկ աշխատանքային հարցերի շուրջ: Մասնավորապես, Հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պար-տականությունների կատարումը հանձնարարվեց ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանին՝ մինչև ՀՀ օրենքով և ՀԱՊՀ Կանոնադրությամբ սահմանված կարգով Խորհրդի կողմից մրցույթի անցկացումն ու ռեկտորի ընտրությունը։

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30