Պաշտպանության նախարարությունում ավարտվել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպումը։ Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հայտնեց, որ այսօր ժամը 19:30-ին վարչապետը հանդիպելու է անհետ կորած զինծառայողների հարազատներից մի քանիսի հետ։
Այսօր ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպումից հետո հարազատներից մեկն էլ հայտարարեց, որ ՊՆ-ում ամեն օր 25 հոգուց կազմված խմբի հետ հանդիպումների շարք են անելու։ Հարազատներն առաջարկեցին խմբերում ներգրավվեն Արցախի տարբեր շրջաններում անհետ կորած զինծառայողների հարազատները։ Հավաստիացմանը, որ այդպես էլ կազմվել է, մարդիկ սկսեցին հետաքրքրվել՝ Ջաբրայիլից կա՞, Հադրութից կա՞, Մատաղիսից կա՞, Ղուբաթլուից կա՞, Թալիշից կա՞։
Այսօր վաղ առավոտից այս մարդիկ ՊՆ-ի մոտ են, նրանց ընդունից ժամեր անց, այն էլ այդ հանդիպումից այնքան էլ գոհ չեն։
Նրանք պահանջում են զոհվածների դիերն ու վիրավորներին դուրս հանել հակառակորդի տարածքից, հնարավորինս արագ վերադարձնել գերի ընկածներին, քանի դեռ ադրբեջանցիները չեն սպանել։
Կարդացեք նաև
Անհետ կորածների հարազատների մի մասը շարժվեց դեպի կառավարության շենքի։ Պայմանավորվեցին, որ վաղն առավոտյան կրկին հավաքվելու են պաշտպանության նախարարության շենքի մոտ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ