«Մեկ օրում 2334 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ՝ Հայաստանի տարածք, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները՝ ռազմական գործողություների պատճառով»,- այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՌԴ ՊՆ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նա նշեց, որ նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների օգնությամբ ավելի քան 11000 մարդ վերադարձել են իրենց տները։
Իգոր Կոնաշենկովը հավելեց, որ շարունակվում է զոհերի մարմինների փոխանակման գործընթացը։
«Ռուս խաղաղապահները առավելագույն օգնությունն են տրամադրում տեղի իշխանություններին խաղաղ կյանքի վերականգնման համար։ Տեղի բնակիչների և ինքնակառավարման մարմինների խնդրանքով ռուս խաղաղապահները հատուկ մեքենաներով խմելու ջուր են տրամադրել Ասկերանի շրջանի 3 բնակավայրերի, որտեղ վնասված է ջրամատակարարման համակարգը»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները օժանդակում են տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ճանապարհների մաքրման գործում: Եվ ականազերծում կատարելու համար ավելի քան 100 մասնագետներ են աշխատում հատուկ տեխնիկայով, այդ թվում նաև՝ «Ուրան-6» են օգտագործում։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ