Պաշտոնապես հայտնում ենք, որ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել: Պատասխանելով Aravot.am-ի հարցին, զրույցում հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի բաժնից:
Հիշեցնենք, որ «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին հրավիրել են Ազգային Անվտանգության ծառայություն: Պատճառը նրա հետեւյալ գրառումն էր. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը եւ պետք է հեռանա ժողովրդի եւ իրավապահների միջեւ բախումներից եւ, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ