Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդը, որը դեռ խորը նոկաուտից հետ չի եկել, չի վերականգնվել ու ի վիճակի չէ նոր մրցման մասնակցել, պետք է փոխարինվի». Իսրայել Հակոբկոխյան

Նոյեմբեր 23,2020 17:12

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի, Բարի կամքի խաղերի կրկնակի ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի կրկնակի, ԽՍՀՄ վեցակի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանը մեկն է նրանցից, ով ի սկզբանե դեմ է եղել ներկայիս քաղաքական իշխանությանը եւ պահանջում է վարչապետի գլխավորությամբ կառավարության հրաժարականը:

Այսօր «Հայելի» ակումբում լրատվամիջոցների հետ հանդիպմանը Իսրայել Հակոբկոխյանը նշեց, որ ավելի հասկանալի լինելու համար ինչ ասի, համեմատելու է սպորտի հետ:

«Ես քաղաքական գործիչ չեմ, ես սովորական աշխարհի չեմպիոն եմ, որը սիրում է իր երկիրը, իր հայրենիքը ու այդ հայրենիքում ապրող բոլոր նորմալ մարդկանց: Ինչ եղել՝ եղել է: Ասեցի՝ չլսեցին»,- հայտարարեց Իսրայել Հակոբկոխյանը:

Աշխարհահռչակ բռնցքամարտիկը քննադատության բազմաթիվ խոսքեր հնչեցրեց իշխող քաղաքական ուժի հասցեին, իսկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի իր պահանջը, ինչպես խոստացել էր, հիմնավորեց սպորտի հետ համեմատելով:

«Պատկերացրեք՝ Հայաստանի չեմպիոն բռնցքամարտիկը, որ իր քաշային կարգում առաջինն է, մեկնում է Եվրոպայի առաջնություն եւ այնպիսի ծանր նոկաուտի է ենթարկվում, որ մարզիչներն ու բժիշկը թեւերն ընկած կարող են դուրս հանել ռինգից: Դե, հիմա էլ պատկերացրեք, որ դրանից մեկ ամիս հետո էլ աշխարհի առաջնությունն է: Ու այդ բռնցքամարտիկը ասում է, թե էլի ինքը պետք է գնա: Պարզ չէ՞, որ այդ մարդը, որը դեռ խորը նոկաուտից հետ չի եկել, չի վերականգնվել ու ի վիճակի չէ նոր մրցման մասնակցել, պետք է փոխարինվի»,-ասաց աշխարհի չեմպիոնը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30