Կոմպոզիտոր, կլառնետահար Մարտին Ուլիխանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է նոր ստեղծագործությամբ։ Ստեղծագործությունը կատարում է հանրահայտ իտալացի բանդոնեոնահար և ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։
«Իմ վոկալիզը՝ Արցախի պատերազմի զոհերի հիշատակին։ Շնորհակալություն, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի՝ գեղեցիկ կատարման համար»,- գրել է Մարտին Ուլիխանյանը։
Իր հերթին Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին արձագանքել է՝ տարածելով տեսանյութը․ «Շնորհակալություն, Մարտին, այս գեղեցիկ աղոթքի համար, որ գրել ես Արցախի զոհերի համար»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ