Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին բժշկական օգնություն և հատուցումներ տրամադրելու նպատակով՝ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 6 մլն դրամ է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։
Սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական – ահաբեկչական սանձազերծած պատերազմից սկսած մինչ օրս համալսարանը, ընդհանուր առմամբ, ներառյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել է 21 մլն 500 հազար դրամ։
Կարևորելով Արցախի Հանրապետությունից տարհանված մեր հայրենակիցների կացության խնդրի լուծումը ՃՇՀԱՀ-ի ռեկտորատի նիստի որոշմամբ համալսարանի հանրակացարանում այս պահին բնակվում է 75 մարդ։