Բաքվի դատարանը հեռակա ձերբակալել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
Այս մասին հայտնում է Trend գործակալությունը: Օհանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «Ցեղասպանություն» հոդվածով:
Բաքվի ռազմական դատարանը դեռ նոյեմբերի 11-ին է քննել հայցը եւ Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել հեռակա ձերբակալումը:
Միաժամանակ, Ադրբեջանի իրավապահ մարմինները Սեյրան Օհանյանի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել: Այս մասին տեղեկությունը հայտնի է դարձել այսօր միայն, APA-ին այս մասին հայտնել են ռազմական դատարանից:
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանը ՀՀ պաշտպանության նախարարն է եղել 2008-2016 թվականներին: Նա ղեկավարել է այս արցախյան պատերազմի ռազմական գործողություններից մեկը:
Թարգմանությունը՝ «Հայկական ժամանակ»-ի: