Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա կեղծ օրակարգ է, որը նետել է Նիկոլ Փաշինյանը, և ընդդիմությունն այդ կուտը կերել է». Գառնիկ Իսագուլյան

Նոյեմբեր 23,2020 14:56

«Զարմանում եմ ընդդիմության գործունեության վրա: Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը օրակարգ է իջեցնում կեղծ հարցադրումներ, որոնց ընդդիմությունը փոխանակ հստակ պատասխանի, զարմանում եմ՝ խուսանավում են»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Օրինակ՝ նա նշեց, որ այդ կեղծ հարցադրումներից են՝ եթե նորերը գնան, կգան հները, կամ հնին վերադարձ չկա ու ասաց.
«Ուզում եմ հասկանալ: Այսինքն՝ վերադարձ Արցախյան ազատամարտի հաղթանակին չկա՞, Ռոբերտ Քոչարյանի տնտեսական աճով տասը տարիներին չկա՞, Սերժ Սարգսյան միջազգային ոլորտում ձեռքբերումների՞ն չկա: Այդ քաղաքական ուժերը, եթե ասում են՝ հնին վերադարձ չկա, նրանց մեջ չկա մեկը, որ նոր է: Սա կեղծ օրակարգ է, որը նետել է Նիկոլ Փաշինյանը, և ընդդիմությունն այդ կուտը կերել է»:

Գառնիկ Իսագուլյանը հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանն ընդդիմության մասին ասում է՝ նրանք պայքարում են իշխանության համար ու արձագանքեց. «Բա եթե իշխանություն չունենք, ո՞նց կարող են իրավիճակ փոխել: Այո, ես պայքարում եմ իշխանության համար, քանի որ իշխանությունը գտնվում է պետական դավաճանների ձեռքում, ու նրանցից պիտի հրաժարվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30