Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացեք կառավարության որոշումը եւ նայեք՝ «նինձյա»-ի համազգեստի նկարագիր կա՞». Սայաթ Շիրինյան

Նոյեմբեր 23,2020 14:46

«Նիկոլ Փաշինյանը «նինձյաներով» գնում է բռնությունների…«նինձյա»-ի համազգեստով մարդիկ կան: Չգիտեմ՝ ոստիկանության ո՞ր ծառայությունն է նման հիմար, ախմախ հայտարարություն արել»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ոստիկանության նախկին պաշտոնյա, գնդապետ Սայաթ Շիրինյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին այս օրերին բերման էին ենթարկում անհասկանալի որակվող համազգեստով ոստիկաններ, ոստիկանությունն էլ այդ առնչությամբ պարզաբանել էր, որ այդ անձինք եղել են ոստիկանության աշխատողներ:

«Ոստիկանության ծառայողների մասին օրենքի 27-րդ հոդվածը հստակ սահմանում է համազգեստի կարգը, իսկ նկարագիրը տրված է կառավարության որոշմամբ: Դե բացեք կառավարության որոշումը եւ նայեք՝ «նինձյա»-ի համազգեստի նկարագիր կա՞»,-հարցադրում արեց Սայաթ Շիրինյանը:

Նա շեշտեց, որ Ազատության հրապարակում ոստիկանության զորքերի հարյուրավոր ծառայողներ են եղել՝ ոստիկանական համազգեստով, մահակներով եւ վահաններով: «Նրանց ներգրավեիք…այս ի՞նչ հիմար հայտարարություններ եք անում: Ես հակված չեմ մտածելու, թե դրանք ոստիկանության ծառայողներ էին: Դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի: Ավելի քան վստահ եմ, որ դրանք չեն եղել ոստիկանության ծառայողներ»,-համոզմունք հայտնեց Սայաթ Շիրինյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30