Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական հիմնարկներում արգելված են տեսակցությունները

Նոյեմբեր 23,2020 14:08

Ըստ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկության, Հայաստանի ՔԿՀ–ներում COVID-19-ի վարակի ներթափանցման վտանգը քաղաքացիական բժշկական հաստատությունների համեմատությամբ ներկայումս ավելի փոքր է եւ վերահսկելի։ ՊՈԱԿ-ի եւ քրեակատարողական ծառայության կողմից իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ՝ վարակի ներթափանցումը ՔԿՀ-ներ կանխելու համար։

Ի դեպ, նկատենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ՔԿՀ-ներում նորից արգելվել են տեսակցությունները։

Ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արայիկ Հարությունյանի, ընթացիկ տարվա ապրիլից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի 2 մասնաշենքերի շքամուտքում կառուցվել է վարակազերծման եւ ախտահանման համար նախատեսված նախասրահ։ Իսկ «Դատապարտյալների հիվանդանոց»-ի տւբերկուլոզային եւ նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջությամբ դատարկվել են, որպեսզի անհրաժեշտության ժամանակ օգտագործվեն բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի։

Հիշեցնենք, որ նոյեմբերին «Վարդաշեն» ՔԿՀ-ի բաց ռեժիմի գոտու երկու դատապարտյալի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակման դեպք ու բաց տիպի պատիժ կրող 24 անձ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30