Լրահոս
Օրվա լրահոսը

Սա լրջագույն երկարաժամկետ մարտահրավեր է, որն իր իրականացման դետալների մեջ բազմաթիվ ոչ պակաս վտանգավոր ականներ է պարունակում. Արմեն Աշոտյան

Նոյեմբեր 23,2020 13:34

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք որպես պետություն կորցնում ենք թանկարժեք ժամանակը։

Խունտայի օր առաջ հեռացումը ոչ միայն ազգային արժանապատվության, երկրային արդարության եւ բարոյական դատաստանի հարց է։

Քանիցս հիմնավորվել է, որ դա նախեւառաջ ազգային անվտանգության խնդիր է։

Ամենաթարմ օրինակը բերեմ։

ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցը Երեւան եւ Բաքու մի կարեւոր շեշտադրում ուներ, որ կարծես դուրս մնաց վերլուծական դիսկուրսից։

Բաքվում եզրափակիչ ասուլիսի ընթացքում ադրբեջանցի լրագրողի նախապես պատրաստված հարցին ի պատասխան Լավրովը փոխանցեց, որ Ալիեւի պնդմամբ տարածաշրջանային կոմունիկացիոն հանգույցի լիարժեք վերագործարկումը կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը շտապում է ոչ թե Հայաստանի ապաշրջափակման, այլ դավաճանական կապիտուլյացիոն ակտի վերջին կետով նախատեսված դեպի Նախիջեւան բացվող կոմունիկացիոն թյուրքական երազանքով։

Սա լրջագույն երկարաժամկետ մարտահրավեր է, որը ոչ միայն այլեւս թշնամուն մատուցած պարտավորություն է, այլեւ իր իրականացման դետալների մեջ բազմաթիվ ոչ պակաս վտանգավոր ականներ է պարունակում։

Գործող խունտան ոչ պոտենցիալ, ոչ էլ ցանկություն ունի ամորտիզացնելու կապիտուլյացիոն հայտարարության հետագա վնասներն ու ռիսկերը։Արցախի նոր հայաթափվող գյուղերը դրա վառ ու ցավալի օրինակն են։

Ուստի սրանց պաշտոնավարման յուրաքանչյուր օր նոր հարվածներ է հասցնում մեր ազգային շահերին, վերջնականապես չոքացնելով մեզ տարածաշրջանում։

Թե չէ՝ կրկին ստացվելու է, որ Ալիեւն ինչ ուզի կգրի, սա էլ գլխիկոր կստորագրի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30