Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ձեր հիվանդ գլխինը ժողովրդի առողջ ուսերին մի դրեք: Դա անբարոյականություն է. Իզաբելլա Աբգարյան

Նոյեմբեր 23,2020 12:35

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերիք ա կեղտոտ ձևով ժողովրդին մանիպուլացնեք ու մեղքի բարդույթ ձևավորեք, որ ձեր մեղքը ձեր վրայից գցեք:

Ժողովուրդը մեղավոր չի ոչնչում: Մի բանում կարա մեղավոր իրեն զգա, որ տարբեր տարիների, երբ տեսնում էր, որ ԱԺ-ում կրիմինալ ա, փող բաժանող կամ տգետ, չէր շրջապատում ԱԺ-ն ու ասում «ռադ արեք սրանց, իմ գրպանից են ուտում՝ ինձ օգուտ չտալով»: Տասնամյակներ շարունակ առ այսօր:

Բայց ախր պիտի աշխատեր, որ տուն պահեր, չէր կարող անընդհատ փողոցում լինել ու իշխանություն փոխեր: Ճկռում էր բեռի տակ, իսկ այդ բեռից ազատել չէին փորձում:

Ժողովրդի դերը իշխանություն ձևավորելն էր, մեխն ու մուրճը ձեռքը տալը, պետության կնիքը ձեռքը տալը: Իսկ մնացածը այդ կնիքը վերցրածների գործն էր, «ծառայում եմ Հայաստանին» հայտարարածների գործն էր, Աստվածաշնչի ու Սահմանադրության վրա երդվածների գործն էր:

Կարող եք, որքան սրտներդ ուզի, իրար դավաճան անվանել, բայց չհամարձակվեք ժողովրդի վրա ձեր ագահությունն ու ապիկարությունը, ձեր թատրոնները, մի բան հայտարարելն ու այլ բան անելը փաթաթել:

Ես լավ գիտեմ իմ ժողովրդին, որովհետև 2008-ից նրա մեջ եմ եղել՝ ոչ թե հարթակներին, այլ ներքևում: Հեղափոխությունից հետո էլ, երբ իշխանություն էի, կաբինետում չէի նստած, փող չէի ստանում, որ մտածեմ ոնց պահեմ այդ աթոռն ու փողը, այլ կրկին ժողովրդի մեջ էի՝ նրանց լսելով, նրանց ձայնը Երևանի քաղաքապետարանում հնչեցնելով, հանրային քննարկումներ կազմակերպելով: Փառք Աստծո, գուգլ գոյություն ունի, ամբողջ գործունեությունս ափի վրա է: Ֆեյսբուք գոյություն ունի, գրածս ամեն բառը պահպանվել է:

Ես լավ գիտեմ, որ 2018-ին հրապարակում նախիր չէր, ոնց լկտիաբար պիտակավորում եք: Ինքս էի շփվում գործարարի հետ, ում օդը փակել էին մենաշնորհով, դասախոսի հետ, որ ժամեր չէր ստանում, որովհետև ոչ մեկի սանիկը կամ մորքուրը չէր…

Հիմա էլ գիտեմ, որ ժողովուրդն իրենից հասանելիքը ու ակնկալվածն արեց: Նորմալ զինել էր պետք, նորմալ կազմակերպել էր պետք՝ իրար դավաճանելու ու իրար դեմ կռվելու փոխարեն, պետությունը պատրաստել էր պետք սպասվող արհավիրքին, եթե պիտի մերժեիք դիվանագիտական ճանապարհով սեղանին դրվածը:

Ձեր հիվանդ գլխինը ժողովրդի առողջ ուսերին մի դրեք: Դա անբարոյականություն է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30