Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյան. «Եթե ակտիվ քաղաքացիների մեծ զանգվածներ, հների հետ չասոցացվելու ցանկությունից դրդված, չեն միանում 17 կուսակցություններին եւ հրապարակից չեն վանկարկում «Նիկոլ, հեռացիր», չի նշանակում, թե նրանք դեմ են նրա հեռանալուն»

Նոյեմբեր 23,2020 11:47

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Տարուց ավելի է՝ պարզ էր, որ հեղափոխության ալիքի վրա իշխանության եկած Փաշինյանը եւ իր թիմը հեղափոխականներ չեն։ Պարզ էր, որ նրանք հեղափոխությունը դիտարկել են միայն որպես իշխանության գալու հնարավորություն։ Բայց սրանից չի հետեւում, թե հեղափոխությունն էր վատը։ Հեղափոխությունը պետք է լիներ, այն հասունացել էր, չլինել չէր կարող։ Մենք պետք է շարունակենք գնահատել այդ հեղափոխությունը։ Պետք է հրաժարվել ոչ թե հեղափոխությունից, այլ հեղափոխության ալիքին հեծածներից, որոնք վաղուց են իրենց հեղափոխության օրակարգից դուրս դրել։

Ինչ ունեցել ենք Սերժ Սարգսյանի ժամանակ՝ վստահություն չվայելող արդարադատություն, ուռճացված ու քաղաքացու դեմ աշխատող ուժային կառույցներ, սուպերվարչապետական կոստյում եւ այլն շարունակեցին մնալ։ Սրանց գումարվեցին նոր արատներ՝ արցախյան բանակցություններից հրաժարում, պատերազմի՝ շոշափելիության աստիճան ակնհայտ վտանգը տեսնելու ու գնահատելու անկարողություն, արկածախնդրություն, իշխանության ու պետության մասին ճիշտ պատկերացումների բացակայություն, ճչացող նիհիլիզմ, սանձարձակ մեծամտություն, հների վերադարձով մարդկանց սարսափեցնելու եւ այդ ճանապարհով սեփական իշխանությունը ամրապնդելու պարզունակ հնարք (շարունակելի)։

Մարդիկ սպասում էին հաջորդ հերթական ընտրություններին, որ գնան եւ արդեն առանց հեղափոխական զգացմունքայնության՝ սառը դատողությամբ քվեարկեն։ Շատ չէր մնացել, բայց պատերազմը խառնեց բոլոր հաշիվները։ Այլեւս նոր իրողություն է։ Այս իրողությունում Փաշինյանը եւ իր թիմը անելիք չունեն։ Նոր դեմքեր են պետք, որոնք կկարողանան նոր քայլերով նոր ելքեր գտնել։ Նոր մարդիկ, որոնք մեզ նորովի կներկայացնեն աշխարհին։

Եթե ակտիվ քաղաքացիների մեծ զանգվածներ, հների հետ չասոցացվելու ցանկությունից դրդված, չեն միանում 17 կուսակցություններին եւ հրապարակից չեն վանկարկում «Նիկոլ, հեռացիր», չի նշանակում, թե նրանք դեմ են նրա հեռանալուն։

Փաշինյանի համար եկել է վճռական քայլն անելու պահը։ Այն պատասխանատու քայլը, որի մասին այդքան հաճախ ու այդքան բարձր խոսում էր ինքը։ Բոլորս ենք այսօր սպասում այդ միակ ճիշտ քայլին՝ իր կամավոր ու անցնցում հրաժարականին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30