Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահրամ Դումանյանը իր՝ ԿԳՄՍ նախարար դառնալու մասին

Նոյեմբեր 23,2020 11:29

Aravot.am-ի տեղեկություններով, այն մարդը, որ փոխարինելու է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյանն է, որը համարվում է նաեւ ԿԳՄՍ նախարարության ֆավորիտը եւ ժամանակին նաեւ ռեկտորի թեկնածու էր:

Aravot.am-ը պարոն Դումանյանից հետաքրքրվեց՝ իրեն առաջարկվե՞լ է ԿԳՄՍ նախարարի պաշտոնը, հնարավո՞ր է արդեն նշանակվել է, քանի որ ըստ որոշ տեղեկությունների` Արայիկ Հարությունյանը քանի օր է՝ հրաժարական է տվել, սակայն դա գաղտնի է պահվում, իսկ ԿԳՄՍ նախարարությունից հերքում են, մինչեւ նա իր հարցերը լուծի: Վահրամ Դումանյանն ասաց, որ այս բարդ իրավիճակում չի ցանկանում որեւէ հարցի պատասխանել. «Հիմա ի վիճակի չեմ հարցերի պատասխանել»:

Խնդրեցինք՝ մեկ բառով հաստատել կամ հերքել՝ ի՞նքն է արդյոք նախարարի թեկնածուն: «Չգիտեմ, չեմ կարող պատասխանել…Ինձ մոտ մարդիկ կան հիմա, չեմ կարող խոսել»,-ասաց նա:

Հարցրինք՝ արդյոք իր վրա ընտրության կանգ առնելը պայմանավորված էր նրանով, որ ինքը մեկն է այն 5 անձանցից, որոնք դեմ են քվեարկել ԵՊՀ գիտխորհրդի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին հայտարարությանը: Մեր զրուցակիցը հետեւյալ կերպ պատասխանեց. «Այդ մեկը հաստատ չէ, այդ մեկը բացառված է, նման բան գոյություն չունի: Այսինքն` մի հատ քվեարկելու համար նման բա՞ն է լինում: Այս բարդ պրոցեսների մեջ պետք չէ նման հարց տալ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30